կարևոր
3490 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 01:07

Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը. վթարից տուժած երեխան հիվանդանոցում է. 168.am

Իշխանությունները փորձում են կոծկել Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարը. վթարից տուժած երեխան հիվանդանոցում է. 168.am

Հունիսի 16-ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, 168.am-ի տեղեկություններով, Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։

Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, 168-ի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։ Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։

Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։

Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացված է, սակայն, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք։