կարևոր
1015 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 00:03

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Շիրակի մարզում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Եկեք բոլորս անենք ամեն ինչ, որ հունիսի 20-ին ամոթից ազատենք մեր երկիրը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի Գյումրիում կայացած հանրահավաքին հայտարարել է  դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեզ հարգեն։ Իսկ հարգանք լինում է, եթե պետությունն արդյունավետ կառավարվում է, մարզերը համաչափ են զարգանում, աղքատության մակարդակը փոքր է լինում, եթե կա համերաշխություն, տնտեսությունը զարգանում է։

Այս բոլոր չափորոշիչներով երկիր ունենալու համար շատ կարևոր է պետության տարածքային զարգացումը։ Սա մեր ծրագրային դրույթներից է։ Սուտ կլինի ասել, որ վաղը Աշոցքը կլինի Երևանի պես զարգացած, բայց պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիներին կենցաղային բազային պայմաններով, կյանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ պայմաններով՝ արժանապատիվ աշխատանքով, վարձատրությամբ, լավ ճանապարհներով», - նշել է նախագահ Քոչարյանը։

Շիրակի մարզում «Հայաստան» դաշինքի ղեկավարները եղել են Արթիկ, Մարալիկ, Աշոցք, Ամասիա համայնքներում և Գյումրիում։