կարևոր
2992 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-17 21:05

Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը. Արմեն Չարչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ծրագրային դրույթներ «Հայաստան» դաշինքի անդամ, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ելույթից․

«Մշակվելու է առողջապահության զարգացման ազգային ծրագիր։

Անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։

Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։

Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։

Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն»։