կարևոր
2005 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 23:45

Վարչապետի աթոռը զբաղեցնողը սպառնում է երկրի խոշորագույն հիմնարկների աշխատակիցներին․ Վահե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վարչապետի աթոռը զբաղեցնողը, 2000 ոստիկանի ուղեկցությամբ երեկ մեկնել է Սյունիք և սպառնացել մարզի այն համայնքապետերին, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Դա քիչ է, հիմա նա սպառնում է երկրի խոշորագույն հիմնարկներից մեկի աշխատակիցներին, որ հեռացնելու է աշխատանքից։ Ու այդ մարդու գլխավորած քաղաքական ուժը հիմա հայտ է ներկայացնում, որ վերարտադրվի։ Ինչի՞ համար։ Ես կարծում էի, որ նրանց պաստառների վրա պատկերված դրոշը դիզայներական հնարք է, բայց հիմա համոզված եմ, որ դա ռևերանս է իր եղբայրներ Ալիևի և Էրդողանի կողմը։ Երևի խոսք են տվել, որ եթե վերարտադրվեն, այդ դրոշն ընդհանրապես վերանալու է մեր երկրի տարածքից», - ասաց Վահե Հակոբյանը։