կարևոր
1423 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-16 23:20

Չորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է Տեղազննման աշխատանքներ

Չորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է Տեղազննման աշխատանքներ

Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում հունիսի 15-16-ն անցկացվել է դաշտային երթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում: Դաշտային երթի ընթացքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները: