Հողագործության ամենաեռուն շրջանում Արարատյան դաշտի այգիների որոշ մասը, բնակիչների պնդմամբ, կրկին ոռոգման ջրի պակասի խնդրի առջեւ է:
Արդեն որերորդ տարին է՝ խնդրին լուծում տալ չեն կարողանում: Հողի հետ կռիվ են տալիս, գումար ծախսում, որ բերք ստանան ու իրենց ապրուստն ապահովեն, բայց շոգ եղանակին օրեր շարունակ փոշիանում է արդյունք ստանալու բոլոր ակնկալիքները:
Գյուղացիները նշում են, անկախ նրանից՝ թե որքան են ոռոգման ջուր օգտագործել, ստիպված են վճարել:
Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, թե՞ բնակիչներին, ու թե՞ պատկան կառույցի ներկայացուցիչներին լսել է Հայկ Սահակյանը: