18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Արեն Իսրայելյանը դարձել է առաջնության ոսկե մեդալակիր՝ եզրափակչում առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ:
55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող: Նա փայլուն հաղթանակներ էր տարել և հասել կիսաեզրափակիչ, որտեղ 12:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սուբհան Սաֆարլիին, իսկ եզրափակչում ոչ մի շանս չէր տվել վրացի Թամազի Սուլամանիձեին: Գոտեմարտն ավարտվել էր 11:0 հաշվով:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ Անուշավան Բարսեղյանը եւ 80 կգ Նարեկ Գրիգորյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը: