12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին:
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկազ Հարությունյանը Yerkir.am-ին Եղեգնաձորից տեղեկացրել է, որ ոստիկանները տղաներին առևանգել են բիրտ ուժի կիրառմամբ՝ չներկայացնելով որևէ պատճառ կամ հիմնավորում:
«Զանգահարել եմ ՄԻՊ-ի գրասենյակ՝ փաստն արձանագրելու և Նիկոլի վերջին օրերի այս այլանդակ դրսևորումների ողջ ներկապնակն ի ցույց դնելու համար»,- նշեց Հայկազ Հարությունյանը:
Փաշինյանն այսօր Եղեգնաձորում ևս չի խախտել «ավանդույթը» և, մերժված իր կերպարին լայն ժողովրդականություն վայելող գործի շղարշ հագցնելու համար, տասնյակ միկրոավտոբուսներով Երևանից մարդագլուխ է հասցրել Եղեգնաձոր:
Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի համակիրներին առևանգելու պահին նկարահանված կադրերը.