կարևոր
1201 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-16 18:17

Հայրենիքի նման ընկալումը պետք է շատ արագ փոխվի․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երբ գալիս էի Շիրակի մարզ, և բոլորը Գյումրին ու Սպիտակն անվանում ին աղետի գոտի, այդ արտահայտությունն ականջ էր ծակում։ Որովհետև մարդիկ խոսում էին իրենց հայրենիքի, իրենց տան մասին։ Նորմալ չէր, երբ մարդ իր բնակավայրի մասին խոսում է որպես աղետի գոտի։ Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է ամեն ինչ անել, որ այդ մոտեցումը փոխվի։ Երբ դու ինքդ անընդհատ ասում ես, որ քո փոքր հայրենիքը աղետի գոտի է, դու արդեն ինքդ քեզ դեպրեսիայի մեջ ես գցում։ Պետք է ամեն ինչ անել այդ հոգեբանական գործոնը հաղթահարելու համար և սեփական հայրենիքի նկատմամբ ընկալումը փոխել։

Այս վերջին երեք տարվա ընթացքում մեր մեծ հայրենիքը դարձավ աղետի գոտի։ Պարտված, ջարդված, բանակի մեջքը կոտրած․․․ հայրենիքի նման ընկալումը պետք է շատ արագ փոխվի։ Եթե սա չանենք, մենք որևէ հաջողություն չենք ունենա։ Մենք անընդհատ ձգտելու ենք Հայաստանից գնալ մի այլ տեղ, որը, մեր ընկալմամբ, աղետի գոտի չէ»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։