15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
«Փաստ է, որ կապիտուլյանտը պարտվում է և հունիսի 20-ին բոլորով միասին՝ պատիվ ունեցող քաղաքացիներով, դուրս ենք շպրտելու վերջինիս իրեն արժանի վայր՝ քաղաքական աղբատեղի»,-ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա նշեց, որ որևէ քաղաքական ուժ այս ընթացքում ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը:
«Սկսած նրանից , որ դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը պաշտոնական այցով եղել է Մոսկվայում, իսկ եվրոպական քաղաքական ամենախոշոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել «Հանրապետական» կուսակցությանը։ Քաղաքական ուժերի միակ վարչապետի թեկնածուն, որն այցելեց Արցախ նախընտրական շրջանում՝ Արթուր Վանեցյանն էր։ Դաշինքը կարևորում է երեք մայրաքաղաքների՝ Ստեփանակերտի, Մոսկվայի և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի հետ ունեցած հարաբերությունները»,- ասաց Հակոբյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով հունիսի 20-ին՝ արտահերթ խորհդարանական ընտրությունների օրվան։