կարևոր
1687 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-16 14:56

Հայկական «Արմենիա» ավիաընկերությունը սեզոնային չարտերային չվերթներ կիրականացնի Երևանից Բաթումի

Հայկական «Արմենիա» ավիաընկերությունը սեզոնային չարտերային չվերթներ կիրականացնի Երևանից Բաթումի

«Արմենիա» հայկական ավիաընկերությունը կիրականացնի սեզոնային չարտերային չվերթներ Երևանից Բաթումի: Նշված ավիաընկերության առաջին չվերթն ավիափոխադրողն իրականացրել է երեկ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, գրում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ նրանց, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, Երևան- Բաթումի-Երևան չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ (երկուսն էլ երեքշաբթի):

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը չարտերային ավիահաղորդակցության համար անհրաժեշտ թույլտվություն էր տրամադրել այս տարվա հունիսի 11-ին», -ասված է հաղորդագրությունում: