կարևոր
1156 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-16 14:48

Մեր Զինված ուժերի վերականգնումից բացի՝ անհրաժեշտ է փորձել ավելի ժամանակակից դարձնել ռուսական ռազմական ներկայությունը. Ռոբերտ Քոչարյան

Մեր Զինված ուժերի վերականգնումից բացի՝ անհրաժեշտ է փորձել ավելի ժամանակակից դարձնել ռուսական ռազմական ներկայությունը. Ռոբերտ Քոչարյան

Երկրի անվտանգությունն այժմ լուրջ  խնդիրների առջեւ է կանգնած: Բացի մեր ԶՈւ-երի վերականգնումից՝ անհրաժեշտ է փորձել ավելի ժամանակակից դարձնել ռուսական ռազմական ներկայությունը: Այս մասին Մարալիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  

«Դա կարելի է եւ պետք է անել՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում զարգացումները: Տեսնում ենք Թուրքիայի դերի աճ, դա ակնհայտ է: Նրանք գործում են վստահ, նրանք թրենդի մեջ են: Եթե նայենք քարտեզը, ակնհայտ է դառնում, որ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիայի համար, Ռուսաստանն է: Այլ երկիր պարզապես չկա: Սակայն զուգահեռ պետք է զարգացնալ սեփական ԶՈւ-ն: Մենք կորցրել ենք մարտունակ լինելու մեր կարգավիճակը: Պետք է վերադարձնել այն: Աշխարհն այդպիսին է. եթե դու թույլ ես, ապա քո հետ հաշվի չեն նստի»,-ասաց Քոչարյանը: 

Հանդիպման մասնակիցներից մեկը հետարքրվեց, թե արդյոք Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կընդլայնվի՞, քանի որ մինչ այդ խոսում էին, որ պետք է շինարարություն գնա, որտեղ նաև տեղի բնակիչները կներառվեին, նախագահը պատասխանեց.

«Ռուսական ռազմաբազային չպետք է նայել շինարարության ընդլայնման տեսանկյունից, դա զուտ կողմնակի էֆեկտն է։ Առհասարակ, երկրի անվտանգությունը լրջագույն խնդիրներ ունի. մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելուց բացի, պետք է փորձենք ռուսական ներկայությունը սարքել ժամանակակից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։