Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը գրել է.
«Այս դրոշը, ուզենք, թե՝ չուզենք, ընդունենք, թե՝ չընդունենք, ընկած է մեր պետականության հիմքում։
Այդպե՛ս է նախախնամվել և սա՛ է պատմական ճշմարտությունը։
Այս դրոշը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր խորհրդանիշներից մեկն է։ Այն մեր Եռագույնին հավասար նշանակություն է ունեցել և ունի բազմաթիվ սերունդների համար։
Այս դրոշը վարկաբերկողը, այն էլ պետության ղեկավարի ամբիոնից, որևէ աղերս չունի հայոց պատմության, հայ ժողովրդի և մեր ազգային արժեհամակարգի հետ։
Այս դրոշի դեմ հարձակումը՝ այն էլ պետության առաջին դեմքի բերանով, հարձակում է հայկականության դեմ, մեզնից յուրաքանչյուրի դեմ, որովհետև ՀՅԴ-ն, որպես 130-ամյա պատմական կենսագրությամբ հայ ավանդական կուսակցություն, հայոց պատմության անքակտելի մաս է, կրկնում եմ, ուզենք, թե՝ չուզենք։ (Իրինա Բարսեղյան-Կրպեյան)»: