կարևոր
1333 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-16 13:38

Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ և ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։

«Ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։

ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը»,- նշված է կոմիտեի հաղորդագրությունում: