«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը հայրենադարձների հետ:
«Հայաստան» դաշինքի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է. «Հանդիպման ընթացքում խոսել ենք ազգային ներուժի համախմբման ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվելիք քայլերից, հայրենադարձների խնդիրներից և նրանց սպասելիքներից։
Մեր ժողովրդի հազարավոր արժանավոր զավակներ սպասում են հունիսի 20-ի մեր հաղթանակին, որից հետո պատրաստ են՝ նոր, էլ ավելի մեծ ուժով լծվել երկրի կառուցման գործին»։