կարևոր
1843 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-16 10:27

Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային

Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին «մահվան խմբի»` F խմբի հավաքականները` աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները` Ֆրանսիան և Գերմանիան:

Մյունխեն քաղաքի համանուն մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում թիմերի փոփադարձ գրոհներ էին կազմակերպում: Հանդիպման 20-րդ րոպեին Ֆրանսիայի գրոհներից մեկի ժամանակ Հյումելսը փորձելով չեզոքացնել գրոհը` գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Գերմանիային առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան առավել սուր էր գրոհում: Սակայն տարածքային առավելությունը գերմանացիների կողմն էր: Ֆրանսիան օգտագործեց արագ հակագրոհներից մեկը, որի ժամանակ Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս իրավիճակ:

Ֆրանսիա-Գերմանիա` 1:0:

Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 19-ին կմրցի Գերմանիայի, իսկ Հունգարիան` Ֆրանսիայի դեմ: