կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 21:57

Ստով պոպուլզիմով գյուղացու հարցերը չեն լուծվելու, վերջին 3 տարին տեսել ենք, որ դրանք ավելի կրկնապատկվել են. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Արարատի մարզը գյուղատնտեսական մարզ է, իսկ գյուղացուն այսօր պետք են պարզ պայմաններ իր աշխատանքն անվտանգ ու արդյունավետ կատարելու համար»․- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք գյուղացուն մենակ չենք թողնելու իր խնդիրների հետ, գյուղացին մենակ չի պայքարելու կարկուտի ու երաշտի դեմ։ Պետությունը կանգնելու է գյուղացու կողքին և ստեղծելու է այն պայմանները, որ նա կարողանա ազատորեն վարել, ցանել, բարիք ստեղծել և իրացնել։ Լուծելու ենք նաև ոռոգման ջրի խնդիրը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը՝ խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել վարչապետի աթոռը զբաղեցնողի լաչառությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։