կարևոր
2191 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 20:55

«Բարգավաճ Հաայստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր Գյումրիում էր

«Բարգավաճ Հաայստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր Գյումրիում էր

Ես այստեղ եմ ձեզ ասելու այսօրվա վիճակը, երկրի վիճակը, տնտեսության վիճակը, մեր ժողովրդի վիճակը, կարգավիճակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Գյուրիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ հզոր պետություն ունենալն անհնարին է, քանի դեռ մարդիկ ապահովված չեն աշխատանքով, չեն փակվել ժողովրդի վարկերը, պարտքերն ու տույժերը: «Հզոր պետություններում ժողովուրդն ապրում է բարեկեցիկ կյանքով, ոչ թե ընտանիքները միանգամից մի քանի վարկեր են վերցնում: Այսօր ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 մլն 187 վարկառու։ Այսինքն՝  ցանկացած ընտանիք 2-3 վարկ ունի, որոնք կուտակել են այս երկու տարում: Տույժ տուգանքներն այնքան են շատացել, որ մարդը հույս չունի փակելու, մյուս կողմից աշխատանք չկա: Դրա համար անձամբ ես հաշվարկել եմ, որ մինչեւ 3 մլն դրամի վարկերը ներվեն»,-ասաց նա:

«Ես երեք ամսում Աբովյանում 20 շենք եմ կառուցել, հազար ընտանիքի համար: Պետությունը կարո՞ղ է մեկ տարում, ասենք թե, 2500 հոգու համար բնակարան կառուցի: Եթե անհատը կարող է երեք ամսում հազար հոգու համար կառուցի, պետությունը  լիարժեք մեկ տարում կարող է 2500-ը կառուցել»,-ասաց նա:  Ծառուկյանը նշեց նաև, որ նորաստեղծ ընտանիքների համար եւս պետք է բնակարաններ կառուցվեն, երիտասարդները կաշխատեն ամսական 70-80 հազար դրամ կվճարեն եւ տուն կունենան:

Գյումրեցիների հետ հանդիպման ընթացքում կուսակցության առաջնորդը խոսեց նաև Հայաստանի անվտանգության մասին. «Այսօր արդեն Ալիեւն ու Էրդողանը Շուշիում են, ծրագիր են գրում մեր հողում: Եթե Ալիեւը Էրդողանի հետ է բանակցություններ վարում, մենք էլ Ռուսաստանի հետ պետք է լինենք: Մեր սահմանները պետք է պահեն հայ և ռուս զինվորները, որ դրանք անսասան լինեն, որ անգամ ճանճ չանցնի»,- նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը հավելեց, որ իր կապերն ու հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու է ժողովրդին ներկա ծանր վիճակից դուրս բերելու նպատակով: