կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 22:50

Միհրան Պողոսյանը կմնա ընտրապայքարում. Վարչական դատարանը բավարարել է Պողոսյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը

Միհրան Պողոսյանը կմնա ընտրապայքարում. Վարչական դատարանը բավարարել է Պողոսյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը

Պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է.

«Միհրան Պողոսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 08.06.2021թ. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ա որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու)՝ Միհրան Պողոսյանին ճանաչելով որպես «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու, պահանջի մասին, ընդունել վարույթ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել մինչև 11.06.2021թ.՝ ժամը 18.00-ն, ՀՀ վարչական դատարանին ներկայացնելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 08.06.2021թ. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ա որոշման ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի բոլոր նյութերը»։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել Միհրան Պողոսյանի գրանցումը: