24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ուղերձ է հղել առողջապահական կազմակերպությունների տնօրեններին:
Ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որ առողջապահական համակարգի որոշ պետական պաշտոնյաներ հրահանգել են հիվանդանոցների տնօրեններին հավաքագրել և իրենց տրամադրել Ձեր հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները:
Խնդրում և կոչ եմ անում Ձեզ, չենթարկվել այդ արկածախնդիր պաշտոնյաների անօրինական հրահանգներին և չկատարել քրեորեն պատժելի արարք:
Հիշեցնում եմ Ձեզ, որ պացիենտի անհատական, առավել ևս անձնագրային տվյալները հանդիսանում են բժշկական գաղտնիք, պաշտպանված են օրենքով և դրանց հավաքագրումը և տրամադրումը երրորդ անձի, հանդիսանում է հանցագործություն:
Ես հետևողական եմ լինելու բացահայտելու, թե որ տնօրեններն են այդ հրահանգը կատարել և կարճ ժամանակ անց, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մենք պետք է բարձր պահենք բժշկի մեր պատիվն ու առաքելությունը և միասին վերակառուցենք մեր Հայաստանը»: