12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության համար, երկիրը կառուցելու համար: Այս մասին նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մասիսի ընտրողների հետ հանդիպմանը։
«Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա այս ընտրական գործընթացներում, դա գործող իշխանության թիմն է և «Հայաստան» դաշինքը։ Ճիշտ ընտրություն կատարելու համար, զգացմունքային մասը մի կողմ դնելով, փորձենք հասկանալ՝ որ թիմն ինչ է իրենից ներկայացնում։ Ընտրությւոնը հենց դրա մասին է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Գործող իշխանությունը, նրա գնահատմամբ, ունի բացարձակ դատարկություն կազմակերպչական ընդունակություններից և բացարձակ դատարկություն բարոյական տեսանկյունից։
«Ո՞նց է գնահատվում իշխանության կամ որևէ մարդու բարոյականությունը․ այս մարդը ինչ է ասել, ինչ է արել, ընդունա՞կ է արդյոք ընդունել իր սխալները, ասել՝ խոստացել եմ, չեմ կարողացել անել և այլն։ Հիմա այս իշխանությունը իշխանության գալիս խոստացել է մեզ խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ․․․ և այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ ինքը որևէ մեղզք ունի․ հետաքրքիր վարքագիծ։ Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, կախարդական փայտիկ, մենք ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ։ Այս իշխանությունը խոստացել է կոռուպցիայի դեմ պայքար․ իրենք այսօր թաթախվել են նույն այդ կոռուպցիայի մեջ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ այս օրերին էլ Փաշինյանը մուրճը ձեռքին շրջում է․ «Երևի մանյակների մասին որ ֆիլմեր են հանում, մուրճ է լինում այդ մանյակի ձեռքին՝ մարդկանց խփելու, ծեծելու․․․ նայում եմ այդ կերպարը, ասոցացվում է մանյակ սոցիոպատի հետ»։
Մյուս կողմից, ասաց նա, կա «Հայաստան» դաշինքը, որը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից, որն ասում է, որ չի գալիս մուրճով գլուխներդ ջարդելու, այլ գալիս է երկիրը շենացնելու։