կարևոր
2500 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 14:50

«Կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ երկու ուժերից որևէ մեկին». Արշավիր Ղարամյան

«Կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ երկու ուժերից որևէ մեկին». Արշավիր Ղարամյան

Ես համոզված եմ, որ նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու «Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին։ Այս մասին հայտնել է Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, Գեներալ-լեյտենանտԱրշավիր Ղարամյանը:

«Հարգելի՛ զինակիցներ, սիրելի՛ բարեկամներ

Ինչպես բոլորիս հայտնի է, հունիսի 20-ին ՀՀ-ում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու հոխորտանքի և օտարների խղճահարության առարկա։

Ըստ այդմ, հարգելիներս, դիմում եմ ձեզ․այս շրջադարձային պահին, նախքան քվեարկության խցիկ մտնելը, մտածե՛ք այն ընտրության մասին, որ կատարելու եք։ Գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիս ու բոլորիս ձայնը որոշիչ է լինելու Հայոց աշխարհի ապագայի համար։ Սա զուտ քաղաքական պրոցես չէ, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու Հայոց պետականության համար։

Մենք՝ Արցախում, Հայաստանում, կամ Սփյուռքում, պետք է բոլորս անխտիր գիտակցենք, որ Հայրենիքի հզորությունը վերականգնելու, Արցախն ազատագրելու հնարավորությունների, հայի մեջքն ուղղելու համար ենք պայքարում։

Ես համոզված եմ, որ նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու «Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին»։