08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՆԱՏՕ-ի առաջնորդները Բրյուսելում կայացած Դաշինքի գագաթնաժողովին հաստատել են Ուկրաինային եւ Վրաստանին կառույցի մեջ ընդգրկելու որոշումը:
Մասնավորապես, հայտարարությունում ասվում է, որ վերահաստատում են Բուխարեստի 2008 թ. գագաթնաժողովում ընդունված որոշումը՝ թույլատրել Ուկրաինային եւ Վրաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին, նաեւ վճռականորեն պաշտպանում են այդ երկրների իրավունքը՝ որոշելու իրենց ապագան եւ արտաքին քաղաքական ուղին՝ առանց որեւէ արտաքին միջամտության:
Ամեն դեպքում, հայտարարության տեքստում նորից նշվում է, նաեւ կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն է հատուկ շեշտել, որ Թբիլիսին ու Կիեւը «պետք է առաջ գնան բարեփոխումների ճանապարհով, որոնք նրանց կմոտեցնեն անդամակցությանը»: Այսինքն, այդ երկրների հնարավոր մուտքի ժամանակացույցը կազմակերպություն շարունակում է անորոշ մնալ:
Կիեւն արդեն արձագանքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հայտարարության՝ իրենց վերաբերող հատվածին: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ասել է, որ Կիեւին չեն բավարարում ՆԱՏՕ-ում հեռանկարների վերաբերյալ վերացական հայտարարությունները, եւ որ դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր ստանալու համար հստակ ժամկետներ պետք է սահմանվեն: