Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում Էրդողանին ու նրա կնոջը դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, փոխարտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ: Նախ նախատեսում է այցելել Արցախի Վարանդա (Ֆիզուլի) քաղաք:
Համաձայն նախապես հայտարարված ծրագրի՝ Էրդողանը Բաքվից կուղեւորվի ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայոց բերդաքաղաք Շուշի: Պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: Շուշիում նրանք կստորագրեն «Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր»: Փաստաթուղթը կանդրադառնա նաև երկու երկրների տնտեսական համագործակցության և քաղաքական լայն շրջանակների շուրջ նրանց փոխգործակցության այլ ասպեկտների:
28 տարի առաջ այս օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն: