կարևոր
2539 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 12:25

Փաշինյանը փոխեց քարոզարշավի ամփոփոիչ հանրահավաքի օրը. հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի միայն «Հայաստան» դաշինքը

Փաշինյանը փոխեց քարոզարշավի ամփոփոիչ հանրահավաքի օրը. հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի միայն «Հայաստան» դաշինքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփոիչ հանրահավաքը Երևանում տեղի կունենա ոչ թե հունիսի 18-ին, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այլ մեկ օր շուտ՝ հունիսի 17-ին: Այս մասին քիչ առաջ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը:

«Դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված հարց կա և մենք որոշել ենք, որ համապետական հանրահավաքը և մեծ երթը անելու ենք հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Մենք սա անում ենք հատուկ, քանի որ պարտված ուժը, որը արդեն գիտի , որ ջախջախիչ պարտվելու է այս ընտրություններում, ուզում է ոստիկանների դուբինկաների տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի: Սա հաշվի առնելով, մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա»,- հայտարարել է Փաշինյանը:

Նշենք, որ Հունիսի 18-ին՝ ժամը 19։00, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփոիչ հանրահավաքը։ «Հաայստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ավելի վաղ տեղեկացրել է, որ՝ հունիսի 18-ի հանրային հավաքի վերաբերյալ դիմումը ես ներկայացրել եմ 2021 թվականի մայիսի 19-ին։ Հավաքների ազատության մասին օրենքը հետեւյալ տրամաբանությունն ունի․ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա դրանով իսկ ծանրաբեռնում է համապատասխան վայրը:  

«Մենք ներկայացրեցինք հունիսի 18-ի համար, որը Երեւանի քաղաքապետարան պատշաճ մուտքագրվել էր, բայց մեզ նման մոտեցում չցուցաբերեց հակառակ կողմը։ Վերջիններս ներկայացրեցին հունիսի 18-ին նորից Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու համար եւ, չնայած մենք ներկայացրել էինք մինչու 21։00-ն հանրային հավաքը անցկացնել, Երեւանի քաղաքապետարանը որոշել էր, որ 20։00-ին պետք է ավարտվի, իսկ 20։00 սկսվի հակառակն ուժինը։ Նման որոշումը ընդունվել էր այն պայմաններում, երբ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր բոլոր հնարավոր ռիսկերը, որ եթե միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի միջեւ տեղի ունենա նույն վայրում»,-ասաց Արամ Վարդեւանյանը։

Դաշինքը դիմում է ներկայացրել վարչական դատարան, ինչը բավարարել է ներկայացրած բողոքը։ Դաշինքի հանրային հավաքը կավարտվի 21։00-ին։ Վարդեւանյանը մարդու իրավունքների պաշտպանի եւ դիտորդական առաքելություն իրականացնող մարմինների ուշադրությունն է հրավիրում երեւույթի վրա։