կարևոր
2113 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-15 11:28

Փաշինյանի ավտոշարասյունը կանգ է առել «Հայաստան» դաշինքի պաստառի տակ

Փաշինյանի ավտոշարասյունը կանգ է առել «Հայաստան» դաշինքի պաստառի տակ

Նիկոլ Փաշինյանի դեպի Սյունիք շարժվող ավտոշարասյունը չնախատեսված կանգառ է կատարել «Զանգեր»-ի մոտ։

Նա այստեղ օղի է խմել իր թիմակիցների հետ, որի մասին իր ֆեյսբուքյան էջում է տեղեկացնում:

Կանգառը եղել է հենց «Հայաստան» դաշինքի՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով պաստառի տակ:

Հիշեցնենք, որ դեռ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գնալու է Սյունիք ու կոչ արել մարդկանց ավտոշարասյունով միանալ իրենց, սակայն մեքենաների թիվը սակավաթիվ է եղել: