կարևոր
1702 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-15 00:14

«Հայաստան» դաշինքի հաղթարշավի ութերորդ օրն անցել է Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» դաշինքի հաղթարշավի ութերորդ օրն անցել է Արմավիրի մարզում։ Քարոզարշավն սկսել է Էջմիածին քաղաքում հրավիրված բազմամարդ հանրահավաքով, որտեղ ելույթ են ունեցել դաշինքի անդամներն ու առաջնորդները։

Հանդիպումներ են եղել նաև Մեծամորում, Քարակերտում և Արմավիր քաղաքում, որտեղ առաջնորդները պատասխանել են ընտրողների հարցերին, անդրադարձել են մարզի խնդիրներին և դրանց լուծումներին, Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։

Նախագահ Քոչարյանը խոսել է նաև քաղաքական սերնդափոխության մասին, ասելով, որ արդեն տեսնում է այդ անձին, սակայն ժամանակ է պետք նրան հասունացնելու համար։

Քարոզարշավի այս օրն ամփոփվել է Երևանի Շենգավիթ վարչական համայնքի Գարեգին Նժդեհի հրապարակում հրավիրված բազմահազար հանրահավաքով։

«Փոխանցեք բոլորին, որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար, գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար, ձեր կյանքը բարելավելու համար, մեր երկիրն այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար», - հանրահավաքին հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։