կարևոր
1909 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-14 22:47

Եվրո-2020. Լեհաստանի հավաքականը պարտվել է Սլովակիայի ընտրանուն

Եվրո-2020. Լեհաստանի հավաքականը պարտվել է Սլովակիայի ընտրանուն

ԵԱ-2020-ի խմբային փուլի 1-ին տուրում Լեհաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցում էր Սլովակիայի ընտրանու հետ ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Հանդիպման 18-րդ րոպեին Ռոբերտ Մակը շրջանցել է մրցակցի մի քանի ֆուտբոլիստի ու հիանալի հարված կատարել, որից հետո գնդակը դիպավ լեհերի դարպասապահ Վոյցեխ Շեսնիին ու հայտնվել սեփական դարպասում։

46-րդ րոպեին Լինետին կարողացել է հավասարեցնել հաշիվը։ 62-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է Կրիչովիակն ու լեհերը խաղը շարունակել են տասը ֆուտբոլիստով։

Երկրորդ հաղթական գոլը խփել է Միլան Շկրինիարը։