կարևոր
1624 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-14 22:01

Տիգրան Արզաքանցյանը չի մասնակցի ընտրություններին. դատարանը մերժեց նրա հայցը

Տիգրան Արզաքանցյանը չի մասնակցի ընտրություններին. դատարանը մերժեց նրա հայցը

Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Հովսեփյանը։

ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։

Վերաքննիչ դատարանն այսօր, դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է,որ Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։

Փաստաբանը նշել է, որ իրենք շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը։

«Մենք ունեինք դիրքորոշում, որի հետ նաև ԿԸՀ–ն էր համամիտ, բայց փաստորեն դատարանը, վերլուծելով փաստերը և օրենքի դրույթները, գտավ, որ դա այդքան էլ այդպես չէ»,- ասել է նա։