Համացանցում է հայտնվել ձայնագրություն Դիանա Գասպարյանի եւ Սուրեն Պապիկյանի ենթադրյալ խոսակցությունից:
Խոսակցությունից հասկացվում է, որ Էջմիածնի քաղաքապետը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, Պապիկյանն էլ փորձում է հանգստացնել:
Ըստ ձայնագրության, խոսակցությունը տեղի է ունեցել կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, իսկ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հունիսի 7-ին:
Ըստ նույն այդ տեղեկության՝ Էջմիածնում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքը սակավաթիվ է եղել, ինչը զայրացրել է Փաշինյանին: Նա հարբած զանգել է Դիանա Գասպարյանին, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ է արել եւ սպառնացել, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը եւ սկսելու է հենց Էջմիածնից: Որից հետո քաղաքապետն էլ վրդովմունքը Պապիկյանին է ներկայացրել:
Ի դեպ, նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ հունիսի 7-ին, Փաշինյանը եղել է էջմիածինում:
Սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաները միջադեպի հետ կապված որեւէ մեկնաբանություն չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում։