կարևոր
2176 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-14 20:47

Պլան Բ-ն աշխատանքն է՝ հունիսի 21-ից սկսած․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքացիների հետ նման ֆորմատով շփումները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել ու հասկանալ նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես են այդ մարդիկ մտածում, ինչ տրամադրություններ ունեն։ Այս մասին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Նրանք նաև մեզ տրամադրում են իշխանությունը ստանձնելուն ավելի պատրաստ լինել և հաջորդ օրն անմիջապես աշխատանքի անցնելու համար։ Մենք հենց այդպես էլ տրամադրված ենք։ Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ իսկ պլան Բ չունե՞ք։ Ասում եմ՝ ոչ։ Պլան Բ-ն աշխատանքն է՝ հունիսի 21-ից սկսած»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։