Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է, որ տարիներ առաջ համագործակցելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության հետ:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Միրզոյանն ասել է, որ ինքը համաձայնել է աջակցել ԱԱԾ-ին՝ ելնելով իր՝ ցեղասպանության ոլորտում իրականացրած գիտական ու աշխատանքային գործունեությունից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Միրզոյանը եղել է Թուրքիայի գործակալ, ապա հայտնաբերվել է այդ փաստը մեր հատուկ ծառայությունների կողմից, որից հետո Միրզոյանը դարձել է կրկնակի գործակալ՝ աշխատելով արդեն Հայաստանի ԱԱԾ-ի համար:
Ազգային անվտանգության ծառայությունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Միքայել Մինասյանի կողմից Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու եւ հրապարկված փաստաթղթերի մասին տեղեկությունները կեղծ են: