կարևոր
5923 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-14 20:20

Բենիամին Նեթանյահուն այլեւս Իսրայելի վարչապետը չէ, կգլխավորի խորհրդարանական ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսրայելը նոր վարչապետ ունի: Այս պետության խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը:

Եվ դա այն պարագայում, որ Նաթանյահուհի գլխավորած քաղաքական ուժը մարտին կայացած խորհրդարանական վերջին ընտրություններին ամենից շատ քվեն էր ստացել, բայց ոչ բացարձակ մեծամասնությունը:

Իր քաղաքական հակառակորդներին էլ, միավորվելով, հաջողվել է ապահովել Կնեսետում մանդատների այն քանակությունը, որ իրենք կառավարություն ձեւավորեն:

Մանրամասնում է՝ Մարին Մելիքսեթյանը։