կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-14 16:53

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համակարգային ձեւով երեխաներին ներգրավում է իրենց քարոզչության մեջ․ իրավապաշտպան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համակարգային ձեւով երեխաներին ներգրավում է իրենց քարոզչության մեջ․ իրավապաշտպան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համակարգային ձեւով երեխաներին ներգրավում է իրենց քարոզչության մեջ։  Միջազգային ստանդարտները հետեւյալն են՝ երեխաներին կարող են ներգրավել հավաքներում, քաղաքական գործընթացներում բացառապես այն պարագայում, երբ նրանց համար, տարիքը, զարգացման մակարդակը հաշվի առնելով, գիտակցելի է ներգրավման նպատակը, նրանք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը․ այս մասին ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա միջազգային ստանդարտները ներկայացրեց, թե որ դեպքում կարելի է երեխաներին տանել հավաքների ու ցույցերի։ Իրավապաշտպանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեխաներին հագցնում է իր քարոզչական շապիկներն ու կանգնեցնում հավաքների առաջին շարքերում։

«Նրանք հասկանո՞ւմ են՝ իրենց ներգրավում են այս քարոզչության մեջ այն մարդիկ, որոնք մի քանի ամիս առաջ պատերազմ էին ղեկավարում, եւ որի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի հսկայական հատվածը, հազարավոր զոհեր, տնավեր մարդիկ։ Նրանք պետք է ունակ լինեն գիտակցելու»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

«Անգամ այն դեպքում, երբ ծնողներն իրենք են ներգրավում իրենց երեխաներին, այդտեղ եւս կարող են լինել խնդիրներ։ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ հանրության մեջ կա շատ լուրջ բացասական վերաբերմունք։ Այն երբեմն դրսեւորվում է հայհոյանքներով եւ ոչ բարյացակամ վերաբերմունքով։ Երեխաներն են, օրինակ, բուկլետ բաժանում, որ չհայհոյեն, խնդիրներ չլինեն։ Բայց դա ընդունելի չէ։ Հնարավոր է ներգրավման պատճառներից մեկն էլ սա է, որովհետեւ համակարգային բնույթ է կրում»,-  կոմիտեի անդամների հաշվետվության ժամանակ ասաց իրավապաշտպանը։