Բրյուսելում այսօր սպասվում է Էրդողան-Բայդեն առաջին հանդիպումը: Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ԱՄՆ իր պաշտոնակցի հետ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը մինչ օրս Էրդողանին հանգիստ չի տալիս:
Հանդիպումը կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում: Թուրքիայի նախագահն առանձին հանդիպումներ կունենա նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ առաջիկա հանդիպմանը ԱՄՆ և Թուրքիայի նախագահները կքննարկեն նաև Արցախին վերաբերող հարցեր: