Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում իրեն կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։
«Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։ Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Առողջ եղեք»,- հայտնել է նա: