կարևոր
1363 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-14 13:11

Պետք է համապատասխան բրենդավորումն անենք, դրա վրա տուրիզմ կառուցել. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մետաքսի ճանապարհը ոչ մեկին հանգիստ չի տալիս․ Չինաստանից մինչև Հունաստան բոլորն ասում են, որ նրանք են Մետաքսե ճանապարհը: Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց ով որ ավելի մեծ համոզմունքով է ասում, նրա մոտով ավելի շատ են անցնում։ Ենթադրում եմ, որ աշխարհագրական առումով մենք այդ ճանապարհին պետք է լինենք։ Ուրեմն՝ մերն է։ Ուրեմն պետք է համապատասխան բրենդավորումն անենք, դրա վրա ամեն ինչ կառուցենք։ Ընդհանրապես, նման կարգի լեգենդների վրա հաջողվում է տուրիզմ կառուցել, և հաջողում է նա, ով կարողանում է ճիշտ կառուցել ու ճիշտ մատուցել»,- նշեց նախագահ Քոչարյանը։

«Չեմ էլ ուզում ապացուցել՝ Մետաքսե ճանապարհն այստեղո՞վ է անցել, թե՝ ոչ։ Բոլորը հավատում են դրան, ուրեմն այդպես է։ Սա է տուրիզմի բիզնեսը», - եզրափակեց նախագահը։