կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-14 12:21

Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը. Վարուժան Գեղամյան

Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը. Վարուժան Գեղամյան

Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին, որ տեղի է ունենալու հունիսի 15-16-ին։ Այ մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի վրա կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։

Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։

Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»։

Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը»: