կարևոր
1939 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-14 12:16

Յուրաքանչյուր պաշտոնյայի համար մասնագիտական գիտելիքը լինելու է պարտադիր պայման․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Յուրաքանչյուր պաշտոնյայի համար մասնագիտական գիտելիքը լինելու է պարտադիր պայման: Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունը մի շատ օրիգինալ ձև է գտել․ ուղղակի վերացնում է այդ նախարարությունն ու ասում է՝ ոնց ուզում եք, արեք։ Ու խոսքը մի նախարարության մասին չէ։ Փակել են գյուղնախարարությունը, մշակույթի, Սփյուռքի։ Մենք մտադրված ենք ունենալ արհեստավարժ կառավարություն՝ արհեստավարժ պաշտոնյաներով ու պատասխանատուներով։ Հիմա երկրում կառավարման ճգնաժամ է։ Պետական մեքենան ուղղակի չի աշխատում, պաշտոնյաներն անտարբեր են դարձել քաղաքացու խնդիրների հանդեպ»,- նշեց նախագահ Քոչարյանը։