կարևոր
2266 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-13 22:15

Իշխանությունը Տավուշի մարզում հայտարարեց նոր անկլավներ տալու մասին, ու որոշ քաղաքացիներ ծափահարեցին. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Վարչապետի աթոռին հայտնված անձն իր խմբակի հետ հանդիպում է մեր երկրի քաղաքացիների հետ և տալիս է երկու խոստում․ ասում է՝ վերացնելու եմ հոգևոր, մշակութային, զինվորական էլիտան, և ասում է, որ հարուստներին սննկացնելու է: Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ինքը չի խոսում մեր երկրի սահմաններից, անվտանգությունից։ Նա չի ասում մեր քաղաքացիներին՝ ինչպես անել, որ լավ ապրենք։ Նա մեր գյուղացուց ներողություն չի խնդրում, որ վերջին երեք տարում ոչինչ չի արել, չի խոսում կրթությունից, մշակույթից, չի խոսում՝ ինչպես պետք է պահել մեր երկրի սահմանները։ Ինքը Տավուշի մարզում հայտարարեց նոր անկլավներ տալու մասին, ու մեր որոշ քաղաքացիներ դրան ծափահարեցին», - նշեց Սաղաթելյանը։

«Այս երկու խոստումներով այդ մարդն ուզում է նորից կառավարել և երկիրը տանել նոր ցնցումների, անկայունության և մեր պետականության վերջնական կորստի։ Սրանից խուսափելու միակ ճանապարհը հունիսի 20-ին այդ մարդուն մերժելն է», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։