կարևոր
1552 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-13 20:55

Հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մայիսյան կայարանում

Հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մայիսյան կայարանում

Հունիսի 13-ին` ժամը 19։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մայիսյան կայարանում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայարանի մեկհարկանի շինության (մոտ 70 քմ) կառավարման սենյակում (մոտ 20 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:33-ին։