կարևոր
1432 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-13 20:10

Վստահությունն ու համակրանքը «Հայաստան» դաշինքի նկատմամբ ամբողջովին արդարացնելու ենք․ Իշխան Սաղաթելյան

Վստահությունն ու համակրանքը «Հայաստան» դաշինքի նկատմամբ ամբողջովին արդարացնելու ենք․ Իշխան Սաղաթելյան

Այս օրերին ամենակարևորը ձեր վստահությունը և ձեր էներգիան է, որ փոխանցում եք մեզ: Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Դիլիջանի ընտրողների հետ հանդիպմանը։  

Նա նշեց, որ այն վստահությունն ու համակրանքը, որ կա «Հայաստան» դաշինքի նկատմամբ, ամբողջովին արդարացնելու են։

«Առաջիկա ընտրություններին մնացել է ընդամենը 7 օր։ Այս ընտրությունները մեր երկրի համար ճակատագրական են․ սա պետություն ունենալու և չունենալու ընտրություն է։ Հետևաբար, այս ամենին մենք պետք է մոտենանք այս վճռականությամբ, որովհետև մեր առջև դրված է պետականություն ունենալու և չունենալու հարց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ երկիրն ունի հիմնականում 3 գլոբալ խնդիր՝ անվտանգություն, տնտեսական կայունություն և ազգային համերաշխություն։ «Հայաստան» դաշինքն այս 3 ուղղություններով ներկայացրել է իր ծրագիրը, և ասում է, որ կարճ ժամանակահատվածում միասին ունենալու ենք հաջողություն։

«Հունիսի 20-ին որոշվելու է՝ փակո՞ւմ ենք այս ամոթի և խայտառակության էջը և բացում ենք հզոր և ուժեղ Հայաստանի էջ, թե՞ ոչ։ Ես վստահ եմ, որ դուք և մեր մյուս քաղաքացիները գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը և համատեղ ուժերով հունիսի 20-ին կքշենք այս չարիքի կառավարությանը և սկիզբ կդնենք ուժեղ և հզոր Հայաստանի կերտմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։