16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
90-ականների սկզբից մենք եղել ենք վստահ, համարձակ, ադրբեջանցին էր մեզանից վախենում, ոչ թե մենք՝ նրանից: «Հայաստան» դաշինքի՝ Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՊՆ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ հիշեցնելով 90-ականների սկզբին Նոյեմբերյանի շրջանում ունեցած միջադեպի մասին, երբ հայերը հայտնվել էին շրջափակման մեջ, բայց միահամուռ ուժերով հնարավոր եղավ բոլորին դուրս հանել։
Նրա խոսքով, հիմա վախեցնում են բնակչությանը, որ պատերազմ է սկսվելու։
«Չի սկսվելու, և առաջին հերթին մենք ենք, որ պատերազմ չենք ուզում, որովհետև մենք տեսել ենք դա, մենք գիտեք՝ ինչ է նշանակում արյուն թափել։ Իսկ նրանց համար, որ նույնիսկ բանակում չեն ծառայել, դա անհասկանալի է։ Նրանք չեն հասկանում, ինչ է նշանակում ընկեր կորցնել, նրանց համար միևնույն է, նրանք միայն կարող են խոսել։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ու հայտարարենք, որ ոչ ոքի առաջ չենք ծնկելու, որ օրեցօր ավելի ենք ուժեղանալու և այս աշխարհում արժանապատիվ ենք ապրելու։ Սա՛ պետք է լինի մեր կրեդոն։ Ադրբեջանցին հիմա տեսնում է չոքած տղաներին, բայց կան նաև այս հզոր տղամարդիկ, ովքեր չեն վախենում հակառակորդից»,- ասաց Խաչատուրովը։