կարևոր
1366 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-13 14:58

Այս ամեն ինչի համար կան մեղավորներ ու պատասխանատուներ․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Էլիտայի դեմ պայքարի հետևանքները շատ ծանր են, բայց այս ամեն ինչի համար կան մեղավորներ ու պատասխանատուներ: Այս մասին Նոյեմբերյանում այսօր՝ հունիսի 13-ին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ուղիղ մեկ տարի առաջ, Սևանում ընկերս թրաշով եկավ։ Հավաքվածներից մեկն ասաց՝ «Չես վախենո՞ւմ, որ բռնեն նախարար նշանակեն»։ Այս իշխանությունը հենց այդ սկզբունքով էր կառավարություն ձևավորում, մարդկանց պաշտոնների նշանակում, և բոլորս սրա արդյուքը տեսանք։ Մարդիկ, որ բացարձակ գաղափար չեն ունենում ոլորտից, սկսում են այդ ոլորտը ղեկավարել։ Պաշտոնին նստելուց հաջորդ օրն արդեն սկսում են հավատալ, որ դրա մասնագետ են, փորձագետը, առաջնորդը, և սկսում են որոշումներ կայացնել, որոնք, փոխանակ ոլորտն առաջ տանեն, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև նրանց գալը։ Մենք սա տեսել ենք մշակույթի, գյուղի ու բանակի հետ կապված»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Նախագահն ասաց, որ նրան զարմացնում է այսօրվա քարոզարշավը․ «Իշխանությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ թե ինչ են խոստացել ու ինչ են արել։ Բայց ունենք զրո արդյուք, և այդ արդյունքով մարդամեջ դուրս գալն ուղղակի ամոթ է»։