12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր ավելի, քան երբևիցե բոլորիս մտահոգում է մեր երկրի անվտանգության և ամբողջականության վերականգնումը, ուժեղ և հզոր հայրենիք ունենալու կարևորությունը։ Հայրենիք, որտեղ յուրաքանչյուր հայ կապրի արժանավայել, որտեղից ոչ ոք չի ուզենա արտագաղթել, հակառակը՝ կսկսվի ներգաղթ: Այս մասին Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ռիմա Ղազարյանը։
Մասնագիտությամբ բժիշկ Ռիմա Ղազարյանն անդրադարձավ բժիշկների անձնուրաց աշխատանքին։ Նա փաստեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից բժիշկների բանակը եղել է զինվորի ու նրա ընտանիքի կողքին, համավարակի առաջին իսկ օրվանից մինչ այսօր՝ ժողովրդի կողքին։
«Այսօր բժշկության ոլորտը պետական հովանավորության կարիք, իրավաբանորեն պաշտպանված և նյութապես ապահովված լինելու կարիք։ Սա շատ կարևոր է, քանի որ հենց այս բանակն է հասարակության առողջության ու երկարակեցության գրավականը»,- շեշտեց Ղազարյանը։
Նա ներկայացրեց «Հայաստան» դաշինքի ծրագրի՝ առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված դրույթները։