ԵԱՀԿ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն գրառում է արել Twitter-ում՝ ողջունելով Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը:
«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել: Վստահության ամրապնդման այս միջոցները կօգնեն համապատասխան մթնոլորտ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար:»,- գրել է Լինդեն: