12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի վեցերորդ օրն անցել է Լոռու մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում և Ալավերդիում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերհիշել է աղետի գոտում իր կատարած աշխատանքը, նշելով, որ հունիսի 20-ից հետո Հայաստանում կլինի այնպիսի կառավարություն, որի համար պատվի հարց է լինելու գերակատարել այդ արդյունքները։
Հանդիպումների ժամանակ դաշինքի առաջնորդներն անդրադարձել են կրթության ոլորտին, նշելով, որ ազգային արժեքային համակարգի դեմ ուղղված փոփոխությունները վերացվելու են։
Քարոզարշավի վեցերորդ օրն ամփոփվել է Ալավերդի քաղաքում կազմակերպված հանդիպմամբ, որտեղ Ռ․ Քոչարյանը պատմել է 1992 թ․ հուլիսին կայացրած ճակատագրական մի որոշման մասին, որը հետագայում կտրուկ փոխել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքը։