Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 հայ զինծառայողի փոխանցումը Երևանին՝ ականապատված դաշտերի քարտեզի դիմաց: Այս մասին տելեգրամյան իր ալիքում այսօր գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-ասել է դիվանագետը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 ռազմագերու՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Ակնայի (Աղդամի) ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: