կարևոր
2710 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-12 23:54

Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ, ուզում ես տիտանից մանդատ տուր, միևնույն է՝ մնում է նապաստակ. Ռոբերտ Քոչարյան

«Այսօր առաջին հանդիպումը ունեցել ենք Սպիտակի կենտրոնում, որը կառուցվել է իմ նախագահության օրոք, մի մշակույթի տան դիմաց, որը ևս ամբողջությամբ կլառուցվել է այն տարիներին։ Հետո հանդիպում ունեցանք Ստեփանավանում՝ Մշակույթի տանը, որը երկրաշարժից հետո առաջին անգամ վերանորոգվեց իմ նախագահության տարիներին։ Այս ամբողջ ճանապարհը՝ մինչև Տաշիր, անցել ենք մի ճանապարհով, որը նույնպես այն տարիներից է մնացել՝ 2003 թվականից»,- Լոռու մարզի Տաշիր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Տաշիրում իր համարկիների մոտ Ռոբերտ Քոչարյանը հարց բարձրացրեց, թե վերջին անգամ երբ է այստեղ ասֆալտապատում կատարվել։

«Ինձ հուշեցին, որ վերջին անգամ 2003 թվականին է ասֆալտապատվել։ Ես այստեղ տեսնում եմ հետաքրքիր շենքեր, ձեր բախտը բերել է, որ կա Կարապետյանների ընտանիքը և այսպես ասեմ՝ ձեր հույսն այս կառավարության հետ չի կապված։ Եթե սրանց հետ կապված լիներ, ապա ոչինչ չէր լինի, եղածն էլ երևի քանդված կլիներ։

Սիրելի ժողովուրդ, հիմա ընտրությունը արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է։ Հիմա ընտրությունը՝ ճգնաժամ ունենալն է, թե թռիչքաձև տնտեսական աճի ցանկությունն է։ Մենք գալիս ենք մեկ նպատակով։ Մենք գալիս ենք՝ անելու ամեն ինչ՝ ձեր հոգսերը թեթևացնելու համար, ճանապարհները վերանորոգելու համար։

Դուք կտեսնեք, որ շատ արագ այս ճանապարհն այս վիճակում չի լինելու։ Ես չեմ ուզում այս իշխանություններից խոսել, որովհետև սրանք պրծված են, էլ չկան, գոյություն չունեն։

Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ։ Ամենից լավը կարելի է մի լավ չախոբիլի սարքել նապաստակից, ուրիշ բանի պիտանի չի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ հանգստություն է բերելու, իրենք մերժում են վենդետաները, յուրաքանչյուր բաժանում՝ սևի ու սպիտակների, հների ու նորերի․․․

Մանրամասն՝ տեսանյութում։