կարևոր
19969 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 23:50

Եվրո-2020. Ֆինլանդիան հաղթեց Դանիային

Եվրո-2020. Ֆինլանդիան հաղթեց Դանիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Դանիան մրցեց Ֆիլանդիայի հետ:

Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորություններ և խաղակեսի վերջնամասում խաղային իրավիճակում, քայլելլիս Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով օգնել ֆուտբոլիստին: Հաջորդիվ` շրջապատված ծածկոցներով և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներով, բժիշկները դուրս բերեցին Էրիկսենին մարզադաշտից:  Հանդիպումն ընդհատվեց: Այն վերսկսվեց մեկ ժամ անց: Երկրորդ կեսում Ֆինլանդիան 60-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Պոհյանպոլը:

Դանիա-Ֆինլանդիա` 0:1:

Եվրո-2020-ի կազմում Դանիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին` մրցելով Բելգիայի հետ, իսկ Ֆինլանդիան կխաղա Ռուսաստանի դեմ: